‘Աղբյուր. Վահան Հովհաննիսյանը եւ ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը դեսպան կդառնան’

1446

Tert.am–ին իր աղբյուրներից հայտնում են, որ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը (Կրթության և գիտության նախկին նախարար) և Ազգային ժողովում նույնանուն խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կնշանակվեն դեսպաններ և նրանց ագրեմանները (համաձայնության փաստատթղթերը-iLur.am) արդեն ուղարկված են: Նշանակված երկրներից մեկը Ֆրանսիան է:


ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավար Տիգրան Բալայանը եւ Վահան Հովհաննիսյանը չեն մեկնաբանել տեղեկությունը՝ ըստ էության, չհերքելով այն:  

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Հայրիկյան քաղաքացու՞, թե նախագահի թեկնածուի դեմ էր մահափորձը’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյան. Անթույլատրելի է ներկայիս պայմաններում ուսման վարձերի կտրուկ բարձրացումը’