‘Աղբյուր. Տրանսպորտը կթանկանա հունվարի 1-ից’

1528

Քաղաքապետարանը որոշել է յուրօրինակ «ամանորյա անակնկալ» մատուցել երևանցիներին`տրանսպորտի ուղեվարձը դարձնելով 150 դրամ:

«Հայկական ժամանակի» աղբյուրների համաձայն՝ իշխանությունը, հաշվի առնելով իր նախորդ դառը փորձը, ուղեվարձի թանկացման համար ընտրել է Նոր տարին՝ հաշվարկելով, որ ամանորի եռուզեռի մեջ հանրության շրջանում արձագանքը նախորդի պես բուռն չի լինի, բացի այդ, ցուրտ կլինի, և երիտասարդները փողոց դուրս չեն գա: Ընդ որում՝ մինչ սույն որոշման հրապարակումը հանրությանը, ըստ նույն աղբյուրների, կներկայացվի, որ տրանսպորտի ուղեվարձը դառնալու է 200 դրամ, բայց վերջում ՀՀ քաղաքացիներին իբր «ադալժենի» կարվի, և, իշխանությունների հաշվարկով, բոլորը գոհ կլինեն, որ գոնե 150 դրամ են վճարելու:

 Շարունակությունը կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘«Կոմիտաս 5»-ի կառուցապատող. Շինարարության դեմ բողոքը հրահրում են «հողի վրա աչք ունեցողները»’
Հաջորդ հոդվածը‘Կա ընդամենը 2 շաբաթ՝ փոքրիկի կյանքը փրկելու համար’