‘Աղմկարար կանայք խանգարել են տաջիկ ընդդիմադիր գործչի ասուլիսը’

706

Մի խումբ ցասկոտ կանայք ներխուժել են Տաջիկստանի ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատական կուսակցության Դուշանբեի գրասենյակ և խափանել կուսակցության առաջնորդ Ռահմատիլլո Զոյիրովի ասուլիսը: ՏՍԴԿ առաջնորդի ասուլիսը նվիրված էր  նրա այցերի արդյունքներին Ռուսաստան և Ուկրաինա, որտեղ նա հանդիպել էր  տաջիկ աշխատանքային միգրանտների և Եվրամայդանի առաջնորդների հետ:

Ասուլիսի ժամանակ սենյակ են ներխուժել մոտավորապես 15 կանայք, որոնք սկսել են վիրավորել տաջիկ սոցիալ-դեմոկրատներին՝ նրանց մեղադրելով պատերազմ հրահրելու մեջ: Կանայք սպառնացել են, որ կսպանեն քաղաքական գործչին, եթե նա շարունակի ելույթներ ուենալ «օրինական ճանապարհով ընտրված նախագահ Ռահմոնի դեմ»:

Ասուլիսը ստիպված էին դադարեցնել, քանի որ կանանց հանգստացնելու բոլոր փորձերն ապարդյուն էին: ՏՍԴԿ-ում համոզված են, որ այդ ակցիան կազմակերպել են իշխանությունները, փոխանցել է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Երթն ավարտվեց. Դե ստացեք այդ շարժումը’
Հաջորդ հոդվածը‘Մամուլ. Թաիլանդի վարչապետը մտադիր չէ հրաժարական տալ ‘