‘Աղմկոտ տրանսֆերներ’

925

Սեպտեմբերի 3-ի առավոտյան ֆուտբոլային աշխարհը ցնցեց պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, որը հայտարարեց, թե իրեն երջանիկ չի զգում «Ռեալում»: Ամբողջ օրը մարզաշխարհը միայն այդ մասին էր խոսում, մինչև որ մեկ այլ իրադարձություն տեղի չունեցավ, որը նույնքան աղմկոտ էր:

Այս անգամ աղմուկի կիզակետում հայտնվեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը», որը միանգամից երկու սենսացիոն ձեռքբերում արեց՝ Պորտուգալիայից Ռուսաստան տեղափոխելով «Պորտուի» բրազիլացի հարձակվող Հալկին ու «Բենֆիկայի» բելգիացի կիսապաշտպան Աքսել Վիտցելին:

Ըստ ԶԼՄ-ների հաղորդման՝ երկու ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար ռուսները ծախսել են մոտ 100 մլն եվրո: Մոտ 60 միլիոն եվրո վճարվել է Հալկի համար, 40 միլիոն` Վիտցելի: Ուշագրավ է, որ Վիտցելին «Բենֆիկան» ընդամենը նախորդ տարի էր գնել բելգիական «Ստանդարտից», նրա համար վճարելով ընդամենը 7 միլիոն եվրո: Այսինքն, «Բենֆիկան» մեկ ֆուտբոլիստի վրա մեկ տարում 32 միլիոն եվրո աշխատեց:

Նախորդ հոդվածը‘Ռուսական մամուլի անդրադարձը Ռամիլ Սաֆարովի գործին ‘
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյան. Սաֆարովի դեպքը վատ ազդեցություն ունի բանակցային գործընթացի վրա’