‘Աղջկա հետույքին ձեռք գցած հեծանվորդի կողմնակիցները յուրօրինակ ակցիա են կազմակերպել. Ֆոտոշարք’

4690

«Տուրե Ֆլանդրիա» հեծանվավազքի մրցումները ավարտվել են սկանդալով, որը գնալով ավելի մեծ արձագանք է գտնում:  Մրցաշարի հաղթողին՝ Ֆաբիան Կանչելարի պարգեւատրման ժամանակ 2-րդ տեղը գրաված սլովակ հեծանվորդ Պիտեր Սագանը պատվանդանի վրա ձեռք է գցել աղջկա հետույքի վրա, որն այդ պահին համբուրում էր հաղթողին, հաղորդում է The Daily Mail-ը:

Սագանի արարքը ոչ միանշանակ արձագանք է ունեցել՝ հեծանվասպորտի երկրպագուներին բաժանելով տարբեր ճամբարների: Քննադատության ալիքն այնքան մեծ է եղել, քանի որ բանը հասել էր «սեքսուալ բռնության» մեղադրանքներին, որ սլովակ հեծանվորդը Youtube-ի միջոցով ներողություն է խնդրել իր արարքի համար: «Ես մտադիր չէի պատվանդանի վրա կանգնած աղջկան վիրավորել: Դա կատակ էր: Ներողություն եմ խնդրում, եթե իմ արարքը ոմանց դուր չի եկել»,- ասել է Սագանը:

Սրանով միջադեպը կարելի էր սպառված համարել, եթե չլինեին Սագանի կողմնակիցները, որոնք համարելով՝ որ հեծանվորդի արարքում ոչ մի վատ բան չկա, բավական հետաքրքիր ակցիա են կազմակերպել: Մոտ 6000 մարդ գրանցվել է Ֆեյսբուքում հատուկ բացված էջում, որտեղ ի աջակցություն հեծանվորդի, տեղադրում են լուսանկարներ, որտեղ այս կամ այն կերպով հետույքին ձեռք են գցում: Արդյունքում համացանցում բազմաթիվ զվարճալի լուսանկարներ են հայտնվել, որոնց հեղինակները «սեքսուալ բռնություն» են գործադրում, ընդ որում՝ ոչ միայն մարդկանց, այլ նաեւ հետույք ունեցող արձանների, կամ խաղալիքների նկատմամբ: Այդ ակցիայի մի քանի լուսանկարները ամեն ինչ ասում են:

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Դալմա. Երեքհազարամյա այգին՝ ոչնչացման եզրին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի մասին գիրք-ձոներ գրած ՀՀԿ-ականին մարզպետն ուզում է գրողների միության անդամ դարձնել ‘