‘Աղվան Հովսեփյանի միջնորդությունը կքվեարկեն միայն ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը’

716

ԱԺ-ում ավարտվեցին դատախազի միջնորդության վերաբերյալ պատգամավորների ելույթները, հայտարարվել է ընդմիջում մինչև 14:30-ն:

ilur.am-ի փոխանցմամբ, ընդմիջումից հետո գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հադես կգա ամփոփիչ ելույթով, որից հետո հաշվիչ հանձնաժողովը կսահմանի քվեարկության անցկացման կարգը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ, ՀԱԿ և ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունները հայտարերել են, որ չեն մասնակցի քվեարկությանը, իսկ ԲՀԿ-ն ընդհանրապես լքել է դահլիճը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել է, որ «Ժառանգություն» խմբակցությունը նույնպես կբոյկոտի քվեարկությունը, եթե Աղվան Հովսեփյանը հետ չվերցնի միջնորդագիրը:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի մի կին մենամարտել է արջի հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի պետական կամերային երգչախումբը հանդես է եկել Դրեզդենում’