‘
Մարտի 1-ի գործով բացահայտվել են բազում դրվագներ, մի շարք անձինք դատապարտվել են, եւ նրանցից որեւէ մեկի դատավճիռը չի փոփոխվել դատական ատյանների կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նրա խոսքով՝ մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումները իրականացված են:
Նշենք, որ Հովսեփյանը այդպես էլ չասաց մարտի 1-ի գործով քննչական խմբի նախագահի անունը: Իսկ թե ի՞նչ բացահայտումների մասին է խոսքը, եւ ի՞նչ անձինք են դատապարտվել`, նա այդպես էլ չնշեց (միգուցե իր մասնակցությամբ մղձավանջ էր տեսել -խմբ.):
‘