‘Աղվան Հովսեփյան. Ես ի՞նչ իմանամ ով ինչ է անում. Մամուլ’

922

«Հրապարակը» մի քանի հարց է ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Զրույցը ներկայացնում ենք ստորև.

-Պարոն Հովսեփյան, մարդիկ վստահո՞ւմ են դատարաններին, գոնե մի քիչ:

-Բայց ինչո՞ւ մի քիչ:

-Իսկ ինչքա՞ն: Օրինակ, արդարադատության նախարարն ասում է` 70 տոկոսը չի վստահում: Դուք ի՞նչ թիվ կնշեք:

-Այս դահլիճում բերված թվերը վկայում են հենց այդ վստահության մասին: Բազմահազար դիմումներ են ներկայացվում, բողոքներ դատական բոլոր ատյաններում: Այսինքն, մենք ունենք եռաստիճան դատական համակարգ, որը կոչված է ուղղել սխալները: Վերաքննիչ և վճռաբեկ բողոքների թվաքանակը վկայում է, որ մարդիկ հավատում են, որ վերադաս դատական ատյաններն ի վերջո, իրենց տեսակետն արտահայտելով գործերի վերաբերյալ, արդարադատություն կիրականացնեն:

-Այդ նույն մարդիկ նաև կարծում են, որ դատախազությունը միջամտում է դատարանների որոշումներին:

-Դատախազությունը միայն իր գործառույթներն է իրականացնում:

-Դատախազները չունե՞ն ազդեցություն դատավորների վրա:

-Ես ի՞նչ իմանամ ով ինչ է անում:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակը’
Հաջորդ հոդվածը‘Ատամնաբույժները դիմում են ՌԴ միգրացիոն ծառայություն. Մամուլ’