‘Աղվան Պապիկյան. «Սպարտակում» գնալով ինձ ավելի վստահ եմ զգում’

1073

Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանը կիսվել է իր տպավորություններով նոր թիմ տեղափոխվելուց հետո:

«Շատ եմ կարոտում Լոձը, բայց ուրախ եմ, որ այժմ ես «Սպարտակում» եմ: Երեւում է, որ շատ լավ ակումբ է: Ինձանից ընդամենը 2 օր պահանջվեց «Սպարտակում» հարմարվելու համար: Նրանք շատ լավ են ֆուտբոլ խաղում: Յուրաքանչյուր մարզումից հետո թիմում ինձ ավելի ու ավելի վստահ եմ զգում:

Առայժմ ես երկրորդ կազմում եմ, սակայն ինձ լավագույն կողմերով դրսեւորելու համար երեք ամիս ունեմ: Ցանկանում եմ հնարավորինս շուտ առաջին թիմի հետ մարզվել եւ ամեն ինչ կանեմ դրան հասնելու համար:

Ինչ վերաբերվում է եղբորս՝ Վոլոդյային, ապա երկու օրից սկսեն նրա ոտքը բուժել: Ամռանը նա այլ ակումբ կտեղափոխվի, որտեղ իրեն լիարժեք կկարողանա դրսեւորել»,- Պապիկյանի խոսքն է մեջբերում Sports.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հեղինե Բիշարյանը կարծում է թե Մարտի 1-ի համար դատապարտվածներ կան’
Հաջորդ հոդվածը‘WikiLeaks. Այս խայտառակությունը շարունակելու է հետապնդել իշխանություններին` կասկածի տակ դնելով նրանց լեգիտիմությունը’