‘Աղվան Վարդանյանը ՀՀԿ-ականներին 20 րոպե ժամանակ տվեց՝ «խելքները գլուխները հավաքելու համար»’

698

Ազգային  ժողովը ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի պահանջով քսան րոպե ընդմիջում վերցրեց՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառությունը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ հայտարարության նախագծի քվեարկությունից առաջ:

Մինչ այդ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը՝ ի դեմս ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների, դեմ է քվեարկելու նախագծին:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Աղվան Վարդանյանը պարզաբանեց, որ «քսան րոպե ժամանակ տվեցին մեծամասնությանը՝ խելքները գլուխները հավաքելու»:

ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց՝ «Դաշնակցությունը ժամանակ է վերցրել՝ մտածելու՝ կո՞ղմ է քվեարկելու, թե՞ դեմ:»

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ստորագրել են «Հայ ազգային կոնգրես», ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան» եւ «Ժառանգություն» խմբակցությունները: Նիստին զուգահեռ, ԱԺ շենքի դիմաց հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անում ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:  

Նախորդ հոդվածը‘Վարորդներ, ուշադրությո՛ւն. Դեկտեմբերի 9-ից նոր արագաչափեր’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ն մերժեց «կուտակայինի» կիրառության հետաձգումը. Ընդդիմութունը պայքարի այլ մեթոդներ է առաջարկում’