‘Աղվան Վարդանյան. Յան տվեք ‘

833

Այսօր ԱԺ նիստում՝ Նաիրիտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, թե ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը հույս է ներշնչել, որ քաղաքական մեծամասնությունը ցանկանում է հարցեր լուծել, «բայց վերջին կես ժամվա ընթացքում տեսնում ենք միանգամայն հակառակ պատկերը»:

«Յան տվեք, մեր խմբակցությանը քաղաքական շահարկումը չի վերաբերում: Մոռացեք, մենք քաղաքական շահարկում անող չենք: Մենք ուզում ենք անել մի բան, որը կօգնի գործին` ինչ անել, որ գործարանը աշխատի: Ուրիշ նպատակ մենք չունենք»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ իշխող ՀՀԿ-ականները ու կառավարության անդամները դեմ են, որ Նաիրտի հարցով հանձնաժողով ստեղծվի, եւ նման ցանկություն ցուցաբերած ուժերին մեղադրել են քաղաքական շահարումներ անելու մեջ: 

Նախորդ հոդվածը‘Ա. Մանուկյան. Ես էլ եմ այսօր թռուցիկ փակցնելու, թող գան ինձ բերման ենթարկեն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. Բանավեճ՝ հակառակ դիրքից’