‘Աղվան Վարդանյան. Ներկայացվածը ես անվանում եմ տարկետման բյուջե’

659

«Ներկայացվածը ես անվանում եմ տարկետման բյուջե, այսինքն՝ կառավարությունը վատ է սովորել, վատ է աշխատել, մնացել է նույն դասարանում»,-ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այսօր Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Մինչդեռ այս կառավարության միջուկ տնտեսական թիմը դեռևս 2008-ին համարձակ, հավակնոտ ծրագիր էր ներկայացրել՝ արմատական բարեփոխումներ անցկացնելու, կոնկրետ շոշափելի արդյունքեր ապահովելու հույսներ ներշնչելով: Հիմա ո՞վ է հիշում, որ միջին աշխատանքային կենսաթոշակը պետք է համապատասխաներ կենսապահովման նվազագույն բյուջեի չափին, այսինքն՝ 55 000 դրամ, պետք է ունենայինք 11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատություն»,- ասաց Վարդանյանը:

ՀՅԴ պատգամավորը մտահոգիչ է համարում, թե հաջորդ տարիներին կառավարությունը կիրականացնի՞ իր խոստումները, թե ոչ:

«Ինչպե՞ս եք այս բյուջեով ապահովելու տնտեսության մրցունակությունը, մարդկային կապիտալի զարգացումը, չկան հայտարարված չորս նպատակներին հասնելու երաշխիքներ: Շրջեք Երևանով, էլ չեմ ասում՝ մարզերում ու արվարձաններում: Միակ զարգացող համակարգերը բանկերն ու ապահովագրող ընկերություններն են, ստվերային տնտեսությունն էլ 35 տոկոս է, ուսանողների թիվը պակասում է, ծնելիությունը նվազում է, արտագաղթը շարունակվում է: Հետո ի՞նչ է լինելու»,- եզրափակեց Վարդանյանը:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Տնտեսական ճգնաժամը մնացել է ՀՀ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքում’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան տարհանում է սիրիական սահմանի հարևանությամբ գտնվող գյուղերի բնակիչներին’