‘Աճում է Թուրքիայի նավաբեկության զոհերի թիվը’

879

Էգեյան ծովում տեղի ունեցած նավաբեկության հետևանքով զոհված անօրինական ներգաղթյալների թիվը հասել է 60-ի:

Ընդամենը 15 տեղից բաղկացած նավի վրա գտնվել է հարյուրից ավելի ուղևոր, ընդ որում նրանցից շատերը նավաբեկման պահին գտնվել են փակ նավախցում:  Դեպքից հետո փրկարարներին հաջողվել է ջրից ողջ դուրս բերել նրանցից 45-ին:

Նավի վրա գտնվող փախստականների գերակշռող մասը Պաղեստինի բնակիչներ են եղել, մի քանի ուղևորի մոտ Սիրիայի և Իրաքի անձնագրեր են հայտնաբերվել:  Նավարկության կազմակերպիչները ուղևորներին խոստացել են Թուրքիա հասցնելուց հետո նրանց Մեծ Բրիտանիա տեղափոխել: Վարձակալությամբ վերցրած ձկնորսական նավը լեփ լեցուն է եղել մարդկանցով: Թուրքական ոստիկանությունը արդեն ձերբակալել է նավարկության ենթադրյալ կազմակերպիչներին և անցկացրել առաջին հարցաքննությունները: 

Լուսանկարում՝ փրկարարները նավաբեկության վայրում: Լուսանկարը՝ Reuters

Նախորդ հոդվածը‘Դիվանագիտական կոռեկտությունը վնաս է հասցնում մեր տարածաշրջանի անվտանգությանը. Սերժ Սարգսյան’
Հաջորդ հոդվածը‘Քիչ անց կմեկնարկի Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը’