‘Ամալ Քլունի. ՄԻԵԴ-ի ստորին պալատը աղետալի սխալներ է թույլ տվել այս գործում (Փաստինֆո)’

1053

Երեկ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում տեղի ունեցան «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի լսումները։ Մեծ Պալատում լսումների ավարտից հետո «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանել Հայաստանի կառավարությունը ներկայացնող Լոնդոնի Doughty Street փաստաբանական պալատի անդամ, միջազգային հայտնի փաստաբան Ամալ Քլունին։ Ներկայացնում ենք հատված հարցազրույցից:

Տիկին Քլունի, դատարանում ձեր ելույթի ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ստորին պալատին մեղադրեցիք դատական սխալներ թույլ տալու մեջ՝ նշելով, որ ցեղասպանության վերաբերյալ գնահատականն այս գործում անհրաժեշտ չէր, կարո՞ղ եք մանրամասնել։

-Առաջին հերթին մենք դատարանում ցանկանում էինք ներկայացնել, որ դատարանի ստորին պալատը աղետալի սխալներ է թույլ տվել այս գործում։ Ստորին պալատը եզրահանգել էր, որ ցեղասպանությունն անհայտ և անապացուցելի է՝ առանց օգտագործելու իր տրամադրության տակ առկա փաստահավաք գործիքներից որևէ մեկը:
Ինչպես գիտենք 1915թ․-ին սպանվեցին 1,5մլն հայեր, և ցեղասպանությունների միջև՝ հոլոքոտ և գենոցիդ, տարբերություն դնելը, մեկը համարել հաստատված, մյուսի եղելությունը վիճարկելը, ճիշտ չէ։

Մենք առաջին հերթին դատարանից խնդում էինք ճշգրտել ստորին պալատի կատարած սխալները և հույս ունենք, որ այդպես էլ կլինի։

Տիկին Քլունի, ինչպիսի՞ն են Ձեր տպավորությունները Փերինչեքի կողմի ներկայացրած փաստարկներից։

-Չեմ կարծում, որ Հայաստանի կառավարությունը մտահոգված է, թե ինչ կասի պարոն Փերինչեքը տեղի ունեցած իրադարձություների վերաբերյալ։ Մենք գիտենք, որ Փերինչեքը Թուրքիայի դատարանի կողմից դատապարտված է և ռասիստ, ինչպես որ գտել էր Շվեյցարիայի դատարանը։ Հայաստանը գործում 3-րդ կողմ էր, և գործն իրականում Փերինչեքի և Շվեյցարիայի միջև էր։ Հայաստանի և մեզ համար կարևոր էր ցույց տալ, որ Հայաստանը չի վիճարկում խոսքի ազատությունը։

Թուրքիայում կան տասնյակ հազարավոր հայեր, ովքեր ևս պետք է հնարավորություն ունենան բանավիճել այս հարցերի շուրջ։ Մենք գիտենք նաև Հրանտ Դինքի գործից, որը ևս հասավ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եթե դուք ցեղասպանության մասին Թուրքիայում ասեք ճշմարտությունը, ապա կդատապարտվեք թուրքությունը վիրավորելու համար։

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը 0 տոկոս աճի կանխատեսմանը չի հավատում. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘9 շախմատիստներ կներկայացնեն Հայաստանը Եվրոպայի առաջնությունում’