‘Ամանորյա տոներին Մոսկվայում հրատեխնիկայի սխալ օգտագործումից տուժել է 50 մարդ’

712

Մոսկվայում ամանորյա տոներին առնվազն 50 հոգի, այդ թվում՝ 12 երեխա է տուժել  հրատեխնիկայի սխալ կիրառումից: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին  այսօր լրագրողներին տեղեկացրել է արտակարգ բժշկական օգնության կենտրոնի տնօրեն Սերգեյ Ֆեդոտովը: «Տոնական տասն օրերի ընթացքում  ճայթռուկներից վիրավորվել է 47 հոգի, այդ թվում՝ 12 երեխա, այսինքն՝ ավելի քիչ, քան անցյալ տարի»,- ասել է Ֆեդոտովը և հավելել, որ բոլոր դեպքերում վնասվածքներն ստացվել են հրատեխնիկայի սխալ կիառման պատճառով:

«Բոլոր վնասվածքները աչքերի և մարմնի այրվածքներ են: Երեք ծանր դեպք է եղել. երկու երեխա ճայթռուկի պայթյունից հետո հաշմանդամ են դարձել, և մի տղամարդ ստացել է մարմնի 50 տոկոսի այրվածք»,- ասել է Ֆեդոտովը:

Նախորդ հոդվածը‘Էրդողան. Թուրքիան ՔԲԿ անդամներին երաշխավորում է առանց խոչընդոտների լքել երկիրը’
Հաջորդ հոդվածը‘Ռոման Բերեզովսկի. Մրցակցությունից չեմ վախենում’