‘Ամբաստանյալի մայրը դատարանում շիշ է նետել դատախազի ուղղությամբ (տեսանյութ)’

830

Այսօր  արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:

Yerkir.am-ը հայտնում է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացող` խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ մեղադրվող 9 անձանց  գործով դատական նիստի ընթացքում ամբաստանյալ  Արթուր Պետրոսյանի մայրը պլաստիկ շիշ է շպրտել դատախազի ուղղությամբ, ինչից հետո դահլիճում մեծ իրարանցում է սկսվել: 

Մեղադրող դատախազ Վիգեն Միլիտոնյանն իր մեղադրական ճառում  Արթուր Պետրոսյանի  համար պահանջել էր  15, իսկ նրա կնոջ` Ալլա  Մախովայի համար` 10 տարվա ազատազրկում:

 Ըստ մեղադրանքի`  Արթուր Պետրոսյանը «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պատժի կրման ընթացքում, իրացնելու նպատակով թմրամիջոցներ ձեռք բերելու դիտավորությամբ, Ալբերտ Հարությունի Հակոբյանի օժանդակությամբ 2012թ. մայիսի 3-ին Գագիկ Վիլիկի Քերոբյանից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել զգալի չափի, իսկ 2012թ. օգոստոսի 8-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում՝ Ալբերտ Հակոբյանի և իր կնոջ՝ Ալլա Գեորգիի Մախովայի օժանդակությամբ՝ ընդհանուր 14 դեպքով, քննությամբ դեռևս չպարզված անձանցից՝ խոշոր չափերով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր, որոնք վերջիններիս օժանդակությամբ իրացնելու նպատակով պահել և իրացրել է Արտաշես Բաղումյանին և այլ անձանց։ Բացի այդ, կրկին իրացնելու նպատակով 2012թ. օգոստոսի 21-ին փորձել է ձեռք բերել խոշոր չափի նույն տեսակի թմրամիջոց, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։ 

 Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում.

Նախորդ հոդվածը‘Ֆյուլեի «վկայի» խաղը մոտենում է ավարտին’
Հաջորդ հոդվածը‘Եվ կրկին արագաչափեր’