Ամեիկայում «ռուսական» ամենամեծ ավազակախմբի պարագլուխը տեղափոխվել է իսրայելական բանտ

749

«Ռուսական» ամենամեծ ավազակախմբի նախկին պարագլուխը՝ 54-ամյա Գիդոն Աբրամովը, անցյալ շաբաթ պատիժը կրելու համար ամերիկյան բանտից տեղափոխվել է իսրայելական։ Դա ամենամեծ բանդան է, որ այս դարում ամերիկյան ոստիկանությանը և ՀԴԲ-ին հաջողվել է ջախջախել ։

«Ռուսական» էպիտետն այստեղ սովորական ամերիկյան պարզեցում է․ 2002-2004 թթ․ մի քանի աղմկոտ կողոպուտներ իրականացրած ավազակախմբում նախկին ԽՍՀՄ-ի տարբեր հանրապետությունների քաղաքացիներ էին ընդգրկված։

Գիդոն Աբրամովն ինքը ծնունդով Բաքվից է։ Նա 2008 թ․ դատապարտվել է 25 տարվա ազատազրկման մի ամբողջ շարք հանցագործությունների համար, ձերբակալման պահից 17 տարի նստել է ԱՄՆ-ում, իսկ այժմ պատժաժամկետը կշարունակի կրել Իսրայելում, որի քաղաքացին է նա հանդիսանում։

Դաշնային բանտային գերատեսչության հաշվարկներով՝ Աբրամովի ազատ արձակման ենթադրյալ ամսաթիվը, եթե նա մնար ԱՄՆ-ում, 2026 թ․ օգոստոսի 15-ն է։ Հաշվարկվում են նաև քննչական մեկուսարանում անցկացրած տարիները։ Բացի այդ, ԱՄՆ-ում պատժաժամկետը 15 %-ով կրճատվում է օրինակելի վարք դրսևորելու դեպքում։ Այդ կերպ անցյալ տարվա մարտին Աբրամովն արդեն 810 օրով կրճատել էր իր պատժաժամկետը։

Մայիսին Իսրայելը ԱՄՆ-ին նամակ է հղել, որում նշվում է, որ հայտնի պայմանների դեպքում Աբրամովի պատժաժամկետը կարող է կրճատվել նաև այնտեղ։ Երկու դեպքում էլ Աբրամովը շանս ունի բանտից ողջ դուրս գալու։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱԱ. Հարություն Մերդինյանը 8-րդն է
Հաջորդ հոդվածըՀայ ազգային կոնգրեսը ցավակցում է