‘Ամենաառեղծվածային լուսանկարները’

1952

Լուսանկարչության պատմության առաջին` ֆրանսիացի Ժոզեֆ Նիսեֆոր Նյեփսի «Տեսարան պատուհանից» լուսանկարից ի վեր անցել է մոտ 200 տարի, որի ընթացքում լուսանկարչությունը հավակնում է վերածվել արվեստի: Բայց ընդունված է համարել, որ  լուսանկարչությունը կոչված էր անմահացնելու ակնթարթը: Տեսնենք, թե գրեթե 200 տարվա պատմության ընթացքում որ լուսանկարներն են համարվում ամենաառեղծվածայինները:

«Պղպջակներ Մարսում»

Մարսագնաց Opportunity մեքենայի կողմից 2012-ի ավարտին  արված այս  լուսանկարում հստակ երևում է հեմատիտ պարունակող բյուրեղներից  բաղկացած մակերես, ինչը ենթադրում է, որ Մարս մոլորակում նախկինում ջուր է եղել:

«Սև ասպետ երկնքում»

Այս անհասկանալի օբյեկտի առաջին լուսանկարն արվել է 1960 թվականին: Այդ ժամանակ այն չէր կարող լինել ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ ԽՍՀՄ-ի արբանյակը: Այդ տարուց հետո օբյեկտը մերթընդմերթ հայտնվում է, և նրան ամենաշատը լուսանկարել են NASA STS 88 առաքելությունն իրագործելիս:

«Լուսանկարչական ապարատով կինը»

ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանությունից հետո քննիչների ուշադրությունը գրավեց մի առեղծվածային կին: Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները երկար ժամանակ փնտրում էին կնոջը, բայց ապարդյուն:

«Բջջայինով կինը Չապլինի ֆիլմում»

1928-ին Չապլինի ֆիլմերից մեկի ցուցադրման ընթացքում հայտնվում  է մի կին, ով ականջի մոտ պահում է բջջային հեռախոսներին շատ նման մի սարք: Կինոռեժիսոր Ջորջ Կլարկը համարում է, որ այս կադրերը ժամանակի մեջ ճամփորդողների առկայության ապացույցն են:

«Ծովային հրեշ»

Շատերը, տեսնելով այս լուսանկարը, այն միանգամից համարում են Photoshop-ի աշխատանք՝ ուշադրություն չդարձնելով այն համգամանքին, որ  «ակնթարթը» ֆիքսվել է դեռևս 1965 թվականին:

«Հեսդալենի լույսերը»

1907 թվականին մի քանի դասախոսներ, ուսանողներ և գիտնականներ սկսեցին ուսումնասիրել անհասկանալի մի երևույթ, որն ստացել էր «Հեսդալենի լույսերը» անվանումը: Լուսապատկերային քննությունը ցույց է տալիս, որ այն պարունակում է կրեմնիում, գեղծ և սկանդիում: Բայց դա որևէ կերպ չի օգնում գիտնականներին, որ հասկանան, թե ինչ էր դա:

«Թաքնված տիեզերագնացը»

Բրիտանացի Ջիմի Տապլտոնի ընտանիքը, 1964-ին շրջելով Սոլուեի Ֆերտի ծովածոցում, որոշեց լուսանկարել իրենց 5-ամյա դստերը: Նկարում աղջկա հետևում պատկերվել է տիեզերագնացի նման ինչ-որ մեկը: Փորձաքննությունն ապացուցեց, որ լուսանկարի հետ որևէ գործողություն չի կատարվել:

«Նավաստի ուրվականը»

Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցների խմբակային լուսանկար: Վերևի շարքում՝ նավի անձնակազմի անդամներից մեկի հետևում, երևում է ևս մեկը, ով, ըստ նավախմբի անդամների՝ իրենց մեխանիկ Ֆրեդի Ջեքսոնն էր, որը մահացել էր լուսանկարն անելուց երկու օր առաջ:

Նախորդ հոդվածը‘2014 թվականին Հայաստան կայցելի Շեքսպիրի «Գլոբուս» թատրոնը’
Հաջորդ հոդվածը‘Նոր պարտադիր ապահովագրություն. Այս անգամ՝ բժշկական’