‘Ամենաարդարադատը. Մամուլ’

807

2012թ. Հայաստանի դատարանների կողմից կայացրած վճիռների ընդամենը 2 տոկոսի դեպքում է ամբողջական կամ մասնակի արդարացում գրանցվել։ Մոտ 4000 ամբաստանյալներից միայն 84-ին են դատարանները մասնակի կամ ամբողջական արդարացում շնորհել։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն:

ՀՀ Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը թերթի թղթակցին ասել է, որ 2 տոկոսը նորմալ ցուցանիշ է։ Որպես օրինակ նա նշել է Ռուսաստանի (0.8 տոկոս) և Վրաստանի (1,2 տոկոս) ցուցանիշները։ Մեր թղթակցի հարցին՝ իսկ ի՞նչ կասեք ԱՄՆ-ի և եվրոպական երկրների մասին, Բաբայանը պատասխանել է, որ այնտեղ ուրիշ սկզբունքով են հաշվարկ կատարում՝ դատախազության կողմից գործը կարճելը նույնպես համարվում է արդարացում. «Եթե, ասենք, ԱՄՆ-ում նման դեպքերը հաշվարկվում են 30 տոկոս, և եթե մեզ մոտ էլ նույն մեթոդով հաշվարկեին, ապա մեր ցուցանիշը կլիներ 40 տոկոս»։ «Բայց նկատենք, որ Բաբայանը բերում է նաև «մասնակի արդարացումների» թիվը, որը ամբողջապես աղճատում է վիճակագրությունը։ Իրականում, արդարացնող դատավճիռների քանակը ՀՀ-ում չափազանց փոքր է»,–եզրակացնում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Սրճարանները վերադառնում են Աբովյան փողոց. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Իր խոսնակի եղբորը Սերժ Սարգսյանը լավ է «նայում». Մամուլ’