Ամենաբարձր եկամուտով մարզիկների տասնյակը

51

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին գլխավորել է անցած 12 ամսում ամենամեծ եկամուտ ունեցած մարզիկների տասնյակը։

Forbes-ի տվյալներով, Մեսին 2021թ․ մայիսի 1-ից մինչեւ 2022թ․ մայիսի 1-ը ստացել է 130 միլիոն դոլար։ 75 միլիոն դոլար նա ստացել է ՊՍԺ-ից աշխատավարձի եւ բոնուսների տեսքով, 55 միլիոն միլիոն դոլար՝ հովանավորներից եւ գովազդներից։

Լավագույն տասնյակն այսպիսի կազմ ունի․

1. Լիոնել Մեսի՝ 130 միլիոն դոլար (վարձատրություն՝ 75 միլիոն, գովազդ՝ 55 միլիոն)

2. Լեբրոն Ջեյմս՝ 121,2 միլիոն (41,2+80)

3. Կրիշտիանու Ռոնալդու՝ 115 միլիոն (60+55)

4. Նեյմար՝ 95 միլիոն (70+25)

5. Ստեֆեն Կարի՝ 92,8 միլիոն (45,8+47)

6. Կեւին Դյուրանտ՝ 92,1 միլիոն (42,1+50)

7. Ռոջեր Ֆեդերեր՝ 90,7 միլիոն (0,7+90)

8. Սաուլ Ալվարես՝ 90 միլիոն (85+5)

9. Թոմ Բրեդի՝ 83,9 միլիոն (31,9+52)

10. Յանիս Ադետոկումբո ՝ 80,9 միլիոն (39,9+41)

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» պատրաստ է 100 միլիոն եվրոյով վաճառել Դե Յոնգին
Հաջորդ հոդվածըԼեւանդովսկին նոր պայմանագիր չի կնքի «Բավարիայի» հետ