‘Ամենակրթված Հոլիվուդյան աստղերը’

4830

Բազմաթիվ Հոլիվուդյան կին դերասանուհիներ մարդկանց մոտ իրենց կերպարով թողնում են «բութ շիկահերների» տպավորություն, իսկ օրինակ` Բրեդ Փիթը խոստովանում է, որ գրեթե ոչ մի ասպարեզից և հատկապես արվեստից գլուխ չի հանում: Բայց աստղերի շարքում քիչ չեն այնպիսիք, ովքեր հետաքրքրվում են, օրինակ, քաղաքականությամբ, կամ` բացի իրենց ներկայիս կյանքից համարվում են նաև հայտնի ընթերցասերներ: Տեսնենք, թե ովքեր են Հոլիվուդի 10 ամենակրթված աստղերը:

10. Էվա Լոնգորիա

Desperate Housewives-ի գլխավոր հերոսուհիներից մեկը իրական կյանքում կարող էր շատ ավելի լուրջ գործով զբաղվել, քան հայտնի հեռուստասերիալում էր: «Սան Անտոնիո Սփերսի» խաղարկող պաշտպան Թոնի Պարկերի նախկին կինը Տեխասի Քինգսվիլի համալսարանում ուսումնասիրել է շարժումների ֆիզիոլոգիան, ինչն ուսումնասիրում է մկանային ամբողջ համակարգը:

9. Օրլանդո Բլում

Ջոնի Դեպի «չստացված կրկնօրինակը», ինչպիսին որ համարում են Բլումին, փոքր հասակից սիրել է թատրոնն ու կինոն, բայց չի մոռացել նաև ընթերցանությամբ զբաղվել: Օրլանդոն նախ գիտությունների դոկտորի կոչում է ստացել Քենթում, իսկ հետագայում Լոնդոնում` Բրիտանա-ամերիկյան ակադեմիայում, ուսումնասիրել է դրամատուրգիա:

8. Քիմ Քեթրոլ 

Եվս մեկ կանանց կողմից պաշտելի՝ Sex and the City հեռուստասերիալի հերոսուհին ավարտել է Նյու Յորքի Ամերիկյան համալսարանի թատերական արվեստների բաժինը:

7. Լիլի Քոուլ

Լիլի Քոուլը, ով Հոլիվուդում հայտնվելուց առաջ զբաղվում էր մոդելային գործունեությամբ, ավարտել է Քեմբրիջի համալսարանը և իր հարցազրույցներում անդադար շեշտում է, որ հենց կրթությունն է նրան օգնել մեծ հաջողությունների հասնել:

6. Շերոն Սթոուն

80 ականների վերջին և 90 ականների Հոլիվուդի ամենացանկալի աստղերից մեկը համալսարան է ընդունվել 15 տարեկանում: Ճիշտ է` հետագայում նա որոշել է, որ կինոն շատ ավելի իրենն է և սկսել է զբաղվել դերասանությամբ: Մինչ հիմա Շերոն Սթոունը համարվում է ամենաբարձր IQ ունեցող Հոլիվուդյան կանանցից մեկը:

5. Թայրա Բենքս

Ի տարբերություն իր բազմաթիվ կոլեգաների, թխամորթ մոդելը, ում շատերը ճանաչում են America’s Next Top Model հեռուստանախագծից, չի թողել դպրոցը և ավարտել է Հարվարդի համալսարանը` ուսումնասիրելով մենեջմենթ:

4. Ուիլ Սմիթ

Ռեփեր, դերասան Ուիլ Սմիթը կարող էր բոլորովին այլ բանով զբաղվել, քանի որ երիտասարդ տարիքում նրան հետաքրքրում էին ճշգրիտ գիտությունները: Նա մինչ ռեփով զբաղվելը ընդունվել է Մասաչուսեթսի տեխնիկական ինստիտուտ, սակայն երաժշտության հանդեպ սերը, միևնույն է, հաղթել է գիտությունների հանդեպ սիրուն:

3. Ջերարդ Բաթլեր

Հոլիվուդում ներկայիս ամենամոդայիկ դերասաններից մեկը մասնագիտությամբ իրավաբան է և մինչ դերասանական կարիերան սկսելը հասցրել է աշխատել իր մասնագիտությամբ: Բաթլերը ավարտել է Գլազգոյի իրավագիտության համալսարանը:

2. Հյու Լորի

House MD-ի գլխավոր հերոսը իրական կյանքում էլ, ինչպես և հեռուստասերիալում, համարվում է ինտելեկտուալ: Լորին Քեմբրիջի համալսարանում հնագիտություն է ուսումնասիրել:

1. Ջեյմս Ֆրանկո

Եվ վերջապես` առաջին հորիզոնականում Spider Man-ից հետո հայտնի դարձած Ջեյմս Ֆրանկոն է:

Հոլիվուդում նրա վերաբերյալ հաճախ հնչում է` «իսկ քնու՞մ է նա երբևէ» հարցադրումը: Եվ իրոք` 35 ամյա դերասանը, ով 2013 թվականի ընթացքում արդեն իսկ հասցրել է նկարահանվել 10 ֆիլմերում, համարվում է ամենազբաղված աստղերից մեկը: Բացի ֆիլմերում նկարահանվելուց, Ֆրանկոն կազմակերպում է հետաքրքիր պրեզենտացիաներ, օրինակ` վերարտադրելով Հիչկոկի դասական Psycho-ն, համարվում է ամենաընթերցասեր Հոլիվուդյան աստղերից մեկը: Եվ դա ամենևին պատահական չէ, քանի որ նա մասնագիտությամբ բանասեր է և ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի անգլերենի ֆակուլտետը: Իսկ հետագայում, երբ նա ավելի հանրահայտ դարձավ, ընդունվեց Հյուսթոնի համալսարան և սկսեց նաև գրել:

 

Նախորդ հոդվածը‘ՀԱՕԿ քարտուղար. Այն ինչ վերջին տարիներին կատարվում է հայկական ֆուտբոլում` ավելի քան մտահոգիչ է’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելը լքող աֆրիկացիներին կտրվի 5 հազար դոլար’