‘Ամենամյա օպերատիվ հավաք ՊՆ-ում’

912

Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք:

Հավաքի ընթացքում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Ինչպես հաղորդում է նախարարության կայքը, Դասախոսությունները վերաբերում էին տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի տնտեսության զարգացման, տնտեսական դոկտրինին, ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներին:

Հավաքի ընթացքում քննարկվել են նաև Արցախյան հիմնախնդրին, ռազմավարական զարգացման խնդիրներին, արտաքին քաղաքականության, զինված ուժերի բարոյահոգեբանական վիճակի, մարտական պատրաստության և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին առնչվող հարցեր:

Նախորդ հոդվածը‘Գարեգին Երկրորդը կմեկնի Վատիկան ‘
Հաջորդ հոդվածը‘«Էպոսագետը» կմնա կալանքի տակ’