‘Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Առաջինի կոչը’

1975

Ձեզ ենք ներկայացնում անկախության կապակցությամբ` Ամենայն Հայոց Հայրապետ, Վազգեն Ա Կաթողիկոսի կոչը` հրապարակված 1991 թվականին:

 

Կամօքն Աստուծոյ եւ մեր ազատատենչ ազգի, յառաջիկայ Սեպտեմբերի 21-ին, մեր նորածին հանրապետութեան քաղաքացիները պիտի պատասխանեն անկախութեան հրաւերին, միաձայն ու բարձրաձայն յայտարարելով՝ այո՛:

Ազատութեան ու անկախութեան կանչը մեր բազմադարեան պատմութեան հրամայականն է, մեր ազգի գիտակցութիան թելադրանքն է, մեր ապագայ գոյատեւման երաշխիքն է:

Կը խորհինք թե Սեպտեմբերի 21-ի այոն ոչ թե լրումն է մեր անկախութեան իտեալի, այլ շարունակումն է անկախութեան առաւել վճռական ու գործարար գործընթացի, ապահովումովը մեր հայրենիքի քաղաքական անվտանգութեան եւ տնտեսական զարգացման:

Հայաստանեայց առաքելական եկեղեցին անվարան ու լաւատես սպասում է լսել մեր ժողովրդի պատմական այո՛-ն, եւ հետեւել այդ ձայնին:

Մաղթում ենք սրտանց, մեր երկրի երիտասարդ անձնուրաց ղեկավարներին՝ ազգաշէն անսպառ եռանդ ու իմաստութիւն, միասնակամ համերաշխ գործակցութեամբ:

Այս արեւոտ պահին, ես յիշում եմ՝ Բուխարեստում 1938 թուականին «Հերկ» անսագրում իմ խմբագրականի վերջին սա տողերը՝

«Ահա թե ինչու, այսօր երբ կը վերյիշենք կորսուած անկախութեան պատմութիւնը, լեցուն հաւատով ու լաւատեսութեամբ մեր ազգի ներկայի եւ ապագայի նկատմամբ, կուզենք գոչել՝ Թող ապրի մեր Հայաստանը: Թող մնայ Մայիս 28-օ խորհուրդը որպէս անոր ապագայի աստղը»:

Հայոց աշխարհի հորիզոնի վրայ, ահա բարձրանում է անկախութեան այդ աստղը:

Օրհնութիւն եւ փառք՝ ճառագայթող այդ աստղին ու յաւետ ազատ՝ արմենական մեր ազգին: 

14 Սեպտեմբեր 1991 

Սբ. Էջմիածին

Վազգէն Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն «միացավ» ՀԱԿ-ին ‘
Հաջորդ հոդվածը‘ԶՈւ խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոնում տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի ստանդարտներով զորավարժությունները ‘