‘Ամենաշատը լուսաբանել են Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը’

841

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անցկացրած մշտադիտարկման արդյունքներով՝ փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցող թեկնածուներից ամենաշատը անվճար և վճարովի քարոզչական ժամանակից օգտվել է թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ամենաքիչը՝ Արման Մելիքյանը: Մշտադիտարկումն իրականացվել է 21.01.13-27.01.13թթ. ընկած ժամանակահատվածում ինչպես հանրապետական, այնպես էլ մարզային հեռուստա և ռադիո ընկերությունների նկատմամբ:

Հանձնաժողովի եզրակացության մեջ ասվում է, որ նշված ժամանակահատվածում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից իրավախախտումներ չի արձանագրվել:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ-ն մտահոգություն է հայտնում’
Հաջորդ հոդվածը‘Կրկին զինվոր է մահացել’