‘«Ամենավտանգավոր դիվանագետը». Կիսլյակը հեռանում է’

2289

‘

Երեքշաբթի Վաշինգտոնի St. Regis հյուրանոցում տեղի է ունեցել մամուլի համար փակ հրաժեշտի ընդունելություն՝ ի պատիվ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի. 66-ամյա դիվանագետը, որ Վաշինգտոն է ժամանել 2008 թ. սեպտեմբերին և հավատարմագիր է հանձնել դեռ Ջորջ Բուշին, այդ պաշտոնում է գտնվում երեք անգամ ավելի երկար ժամանակ, քան միջին հաշվով Ամերիկայում է անցկացնում արտասահմանյան դեսպանը:

«Ամերիկա-ռուսաստանյան բիզնես-խորհրդի» կազմակերպած ընդունելության հրավիրատոմսում ասվում է, որ Կիսլյակը «ամերիկյան գործարար շրջանակներում հուսալի և նրբանկատ զրուցակից է»:

Վաշինգտոնում գտնվելու վերջին շրջանում դեսպանը նաև ձեռք բերեց Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատի համար ճակատագրական զրուցակցի համբավ: Հունիսի 25-ին New York  ամսագրում  հրապարակված հոդվածը վերնագրված է՝ «Ռուսաստանը ետ է կանչում իր սկանդալային համբավ ունեցող դեսպան Սերգեյ Կիսլյակին»: Իսկ Politico-ի մարտյան համարում տպագրված հոդվածի վերնագիրն էր՝ «Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակը Վաշինգտոնում ամենավտանգավոր դիվանագետն է»:

Հիշեցնենք, որ Կիսլակի հետ հեռախոսազրույցները և հաղորդագրությունների փոխանակումը ճակատագրական եղան պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինի համար, որը փետրվարին ստիպված եղավ հեռանալ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից՝ այն զբաղեցնելով ընդամենը 24 օր: Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Արաբական քառյակը չի հրաժարվում Քաթարի շրջափակումից’
Հաջորդ հոդվածը‘Ժիրինովսկի. «Միջադիրները» վատ են անդրադառնում տղամարդկանց հոգեբանության վրա’