‘Ամենացածր աշխատավարձները՝ մշակույթի, հանգստի եւ զվարճանքի կազմակերպման ոլորտներում ‘

722

Անվանական աշխատավարձը Հայաստանում 2013 թվականի հունվար – հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 4,3%, կազմելով 146.952 դրամ ($ 358): Հոկտեմբերին այն աճել է 0,5%: Սա Ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվությունն է: Ըստ այդմ,  աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում 2013-ի հունվար – հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 2,7 %, մինչեւ 116.803 դրամ ($ 284.5), իսկ աշխատավարձը ոչ բյուջետային կազմակերպություններում աճել է 6,8%, կազմելով 181,112 դրամ ($ 444.2): Ընդ որում միայն հոկտեմբերին բյուջետային կազմակերպություններում աշխատավարձը նվազել է 0.6%, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում աճել 1,3%:

Ըստ աղբյուրի, աշխատավարձի գծով առաջատարն է ֆինանսական հատվածը եւ տեղեկատվության եւ կապի ոլորտը, որտեղ միջին աշխատավարձը հոկտեմբերի 1-ին համապատասխանաբար կազմել է 347393 եվ 333237 դրամ դրամ: Երրորդ տեղում է լեռնահումքային ոլորտը` 297.540 դրամ: Ամենացածր աշխատավարձը գրանցվել է մշակույթի, հանգստի եւ զվարճանքի կազմակերպման ոլորտներում` 87169 դրամ:

Մայրաքաղաքում միջին աշխատավարձը հոկտեմբերի 1 – ին կազմել է 164,749 դրամ: Ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Կենտրոն համայնքում` 194 437 դրամ: Թե կոնկրետ՝ որտեղ, չի նշվում: Մարզերում ամենամեծ աշխատավարձերը գրանցվել են Սյունիքի, Արմավիրի եւ Արարատի մարզերում, համապատասխանաբար կազմելով` 187110 դրամ, 133617 դրամ եւ 130294 դրամ: Սա եւս ըստ երեւույթին, միջինացված թիվ է՝  շատ բարձր աշխատավարձ ստացող մի քանի տասնյակ մարդկանց աշխատավարձերը միջինացրել են մյուսների՝ ոչ բարձր աշխատավարձերի հետ, ինչի արդյունքում էլ նման թիվ է ստացվել:

Հիշեցնենք, որ բոլոր թվերը ներկայացված են միջինացված, ինչն ամենեւին էլ չի թաքցնում շատ բարձր եւ շատ ցածր աշխատավարձ ստացողների միջեւ առկա մեծ տարբերությունը: 

Նախորդ հոդվածը‘ Էլեկտրաէներգիայի արտադրությունը հունվար-հոկտեմբեր ամիսներին կրճատվել է 3.9 %-ով ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանին ու Ուկրաինային ստորացնում եք, որ ի՞նչ անեք…’