‘Ամեն գնով ավելացնում են պետբյուջեի եկամուտները. Մամուլ’

990

ՀՀ Պետեկամուտների կո­միտեն, ըստ ամենայնի, որոշել է մի քանի հարյուր, կամ գուցե մի քանի հա­զար «փոքր» ձեռնարկա­տերերի վերջնականապես սնանկացնելու միջոցով, պետբյուջեի եկամուտները ավելացնել մի որոշակի լրացուցիչ գումարով:

«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ «Ավելացված արժեքի հարկի» և «Շրջանառության հարկի» մասին օրենքներում Պետեկամուտների կոմիտեն դեռ անցած տարի ծուղակ է լարած եղել, որի մեջ արդեն հայտնվել են հարյուրավոր փոքր ձեռնարկատերեր: Խնդիրը նշված օրենքներում «անձ» բառի կամայական մեկնաբանությանն Է վե­րաբերում: Ներկայումս փոքր ձեռնարկատերերը արդեն խոշոր չափերի տույժ տուգանքների մասին ծանուցագրեր են ստանում ՊԵԿ-ից:

Թերթը գրում է, որ տնտեսվարողներն առայժմ աղմուկ չեն բարձրացնում: Նրանք բողոքարկել են իրենց տուգանելու մասին հարկային որոշումները և հույս ունեն հասնել արդարության:

Նախորդ հոդվածը‘Շտեֆան Ֆյուլեն վաղը կժամանի Հայաստան. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Բժեզինսկի. ԱՄՆ-ը պետք է աշխատի Սիրիայի հարցով Ռուսաստանի առաջարկի ուղղությամբ’