‘«Ամեն ինչ ասվելու է». ԲՀԿ քաղխորհրդի նիստը (Տեսանյութ)’

10014

Այսօր՝ ժամը 12:00-ին կմեկնարկի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստը, որի ժամանակ գնահատականներ են տրվելու ներքաղաքական իրավիճակին:

Ծրագրային ելույթով է հանդես գալու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով տալու է բոլոր հարցերի, այդ թվում՝ ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հնչեցրած տեսակետների պատասխանը:

Նշենք, որ քիչ առաջ ԲՀԿ մամուլի խոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Aysor.am-ին հայտարարել է. «Ամեն ինչ ասվելու է: Այլևս հանուն էթիկայի զսպվածության կանոնները խախտվելու են»: Որակելով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ծրագրային ելույթը իբրև  «ջղագրգիռ ապաքաղաքական ռազբորկա հիշեցնող պոռթկում», պատգամավորն ավելացրել է.

«Ոչ մի խոսք չասվեց սովից, դարդից ու ցավից տառապող ժողովրդի մասին, փոխարենը այն մարդու հասցեին, ով հավասարակշռված ու չափավոր գործողություններով բարձրացնում է հենց հուսահատված ժողովրդի խնդիրները»:

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» երկրպագուները նախընտրում են հիմնական կազմում տեսնել Նավասին’
Հաջորդ հոդվածը‘NHL . Գոլ՝ կանոնների խախտումով(տեսանյութ)’