ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնել է եվրոպական Սուպերլիգայի նախագծի ավարտի մասին, գրում է խորվաթական Jutarnji list-ը:
«Ամեն ինչ ավարտված է: Նրանք փորձում են իրենց մի փոքր մխիթարել, բայց այդ նախագիծը երբեք չի ստացվի: Նրանք դա հասկացել են և հիմա պարզապես ձեռքերը գցել են փրփուրներին: Այս հաղթանակում մեծ դերակատարում ունեին երկրպագուները` հատկապես անգլիացիները: Իտալացիներն ու իսպանացիները ոչինչ չարեցին»,- ասել է Ալեքսանդր Չեֆերինը։