‘
Հայտնի է Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին մասնակիցը։ Արգենտինայի հավաքականը կիսաեզրափակչում 4։0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց մրցաշարը հյուրընկալող ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ։
Հանդիպման 3-րդ րոպեին Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո աչքի ընկավ Էզեկիել Լավեսին։ Խաղակեսի վերջնամասում Մեսսին կրկնապատկեց Արգենտինայի առավելությունը, իսկ ընդմիջումից հետո դուբլ ձևակերպեց Գոնսալո Իգուայինը։
Արգենտինայի հավաքականը 28-րդ անգամ է դուրս գալիս Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ և կփորձի նվաճել 15-րդ տիտղոսը։ Եզրափակիչ խաղում Արգենտինայի մրցակիցը լինելու է Կոլումբիա-Չիլի զույգի հաղթողը:
Ամերիկայի գավաթ, կիսաեզրափակիչ
ԱՄՆ — Արգենտինա՝ 0։4
Գոլերը՝ Լավեսի 3՛, Մեսսի 32՛, Իգուային 50՛, 86՛
‘