‘
Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում խմբային փուլի հանդիպումներն ավարտեցին A խմբում ընդգրկված թիմերը։ Երրորդ տուրում Բրազիլիայի հավաքականը մրցեց Պերուի թիմի հետ եւ ոչ մի շանս չտվեց՝ 5։0։
Հաշիվն արդեն 12-րդ րոպեին բացեց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Կազեմիրոն։ Գոլով եւ գոլային փոխանցմամբ աչքի ընկավ անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն։ Բրազիլական «Գրեմիոյի» հարձակվող Էվերտոնը հաշիվը դարձրեց 3։0, բրազիլացիների չորրորդ գոլը խփեց ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը, 5-րդը՝ Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Վիլիանը։ Ավելացված ժամանակում էլ 11 մետրանոցը դիպուկ իրացրենել չկարողացավ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը։
Բրազիլիան 7 միավորով գրավեց առաջին տեղը եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Խմբի մյուս խաղում Վենեսուելայի հավաքականը 3։1 հաշվով առավելության հասավ Բոլիվիայի թիմի նկատմամբ։
Իտալական «Ուդինեզեի» հարձակվող Դարբին Մաչիսի դուբլը նպաստեց Վենեսուելային հաղթանակին։ Թիմը 5 միավորով գրավեց երկրորդ տեղը եւ նույնպես նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր։
Ամերիկայի Գավաթ, A խումբ, երրորդ տուր
Պերու — Բրազիլիա՝ 0։5 (տեսանյութ)
Կազեմիրո, 12, Ռոբերտո Ֆիրմինո, 19, Էվերտոն, 32, Դանի Ալվես, 53, Վիլիան, 90
Բոլիվիա — Վենեսուելա՝ 1։3
Լիոնել Խուստինիանո, 82 — Դարվին Մաչիս, 2, 55, Խոսեֆ Մարտինես, 86
‘