Սենթ Լուիսում շարունակվող շախմտի Ամերիկայի գավաթի խաղարկությունում պայքարից դուրս մնաց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը։
Կիսաեզրափակիչում հայ գրոսմայստերը երկու դասական պարտիաների արդյունքում պարտվեց Լենիեր Դոմինգեսին՝ 0,5։1,5։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը վիճարկում են ամերիկահայ Սամուել Սեւյանը եւ Ֆաբիանո Կարուանան։ Երկու դասական պարտիաներում գրանցվեց ոչ ոքի։ Պայքարը կշարունակվի արագ շախմատի 2 պարտիայում։