‘
Ամերիկայի գավաթի խաղարկության երրորդ տեղի համար պայքարում Կոլումբիայի հավաքականը հաղթանակ տոնեց առաջնությունը հյուրընկալող ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ։
Հանդիպման միակ գոլը 31-րդ րոպեին Սանտյագո Արյանի փոխանցումից հետո խփեց Կարլոս Բական։ Հավաքականները հանդիպումն ավարտեցին 10-ական հոգով․ հեռացվեցին ամերիկացի պաշտպան Մայքալ Օրոսկոն և Սանտյագո Արյասը։
Կոլումբիայի հավաքականը չորրորդ անգամ է դառնում Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Նախորդ դեպքերը գրանցվել են 1987, 1993 և 1995 թվականներին։ Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղում մրցելու են Արգենտինայի և Չիլիի հավաքականները։
Ամերիկայի գավաթ, խաղ երրորդ տեղի համար
ԱՄՆ — Կոլումբիա՝ 0։1
Գոլը՝ Բակա 31՛
Հեռացումներ՝ Օրոսկո 90+3՛ — Արյաս 90+4՛
‘