‘Ամերիկայի գավաթ․ Չիլին եզրափակչում հաղթեց Արգենտինային (տեսանյութ)’

1685

Կայացավ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ Արգենտինա-Չիլի հանդիպումը։

Խաղի հիմնական և հավելյալ ժամանակահատվածում հավաքականները գոլեր չխփեցին, և մրցաշարի հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարով։ Չիլիի հավաքականի ֆուտբոլիստներն առավել դիպուկ էին, իսկ Արգենտինայի կազմում վրիպեցին Լիոնել Մեսսին և Լուկաս Բիլյան։ 

Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ երրորդ տեղի համար պայքարում առավելության հասնելով մրցաշարը հյուրընկալող ԱՄՆ-ի նկատմամբ։ 

Ամերիկայի գավաթ, եզրափակիչ
Արգենտինա – Չիլի՝ 0։0, 2։4
Հեռացումներ՝ Մարկոս Ռոխո 43՛ — Մարսելո Դիաս 28՛

Նախորդ հոդվածը‘Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ներողություն խնդրել համասեռականներից’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016․ Իտալիան հաղթեց գործող չեմպիոն Իսպանիային (տեսանյութ)’