Ամերիկայի գավաթ․ Սամուել Սեւյանը պարտվել է Ֆաբիանո Կարուանային

530

Սենթ Լուիսում անցկացվող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում ամերիկահայ Սամուել Սեւյանը պարտվել է Ֆաբիանո Կարուանայի հետ։

Երկու դասական պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի։ Արագ խաղի երկու պարտիայում էլ հաղթել է Կարուանան։

Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի Լենիեր Դոմինգեսը, որը երկու դասակական պարտիայի արդյունքում (1,5։0,5) պայքարից դուրս էր թողել Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանին։

Կանանց մրցաշարում Տաթեւ Աբրահամյանը կիսաեզրափակիչում 0։2 հաշվով պարտվել է Ալիս Լիին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 300 հազար դոլար է։ 

Նախորդ հոդվածըՌուսաստանը նոտա է հղել ԱՄՆ-ին՝ պահանջելով դադարեցնել զինել Ուկրաինան
Հաջորդ հոդվածըՇարքային զինծառայողը հայտնվել է ադրբեջանական կողմում․ ՊՆ