Սենթ Լուիսում անցկացվող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի մասնակիցներն անցկացրին առաջին դասական պարտիաները։
Ամերիկահայ Սամուել Սեւյանը (լուսանկարում) սպիտակ ֆիգուրներով խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ։ 39-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով խաղացող Լենիեր Դոմինգեսի հետ եւ պարտություն կրեց 28 քայլում։
Ապրիլի 23-ին տեղի կունենան երկրորդ դասական պարտիաները։ Հավասարության դեպքում՝ կանցկացվի արագ խաղի երկուական պարտիա։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 300 հազար դոլար է։ Հաղթողը կստանա 50 հազար դոլար։