Բրազիլիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում բրոնզե մեդալակիր դարձավ Կոլումբիայի հավաքականը:
Երրորդ տեղի համար խաղում կոլումբացիները 3:2 հաշվով կամային հաղթանակ տարան Պերուի հավաքականի նկատմամբ: Կոլումբիայի հավաքականից դուբլի հեղինակ դարձավ պորտուգալական «Պորտուի» կիսապաշտպան Լուիս Դիասը, որը հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում:
Կոլումբիայի հավաքականը 5-րդ անգամ է դառնում Ամերիկայի գավաթի բրոնզե մեդալակիր: Նման արդյունքի կոլումբացիները հասել էին նաև 1987, 1993, 1995, 2016թթ.:
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի հաղթողի կոչումը կվիճարկեն Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականները: Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 10-ի գիշերը (Երևանի ժամանակով 04:00-ին):
Ամերիկայի գործող գավաթակիրը Բրազիլիան է, որը նախորդ խաղարկության եզրափակիչում հաղթել է Պերուի հավաքականին:
Ամերիկայի գավաթ, երրորդ տեղի հանդիպում
Կոլումբիա – Պերու՝ 3:2
Խուան Կուադրադո, 49, Լուիս Դիաս, 66, 90+4 – Յոսիմար Յոտուն, 45, Ջանլուկա Լապադուլա, 82