‘Ամերիկայի պատմության ամենախոշոր հրաձգությունը Լաս Վեգասում. Զոհվել է ավելի քան 50 մարդ’

2337

Անհայտ անձը Լաս Վեգասի կազինոներից մեկի մոտ տեղի ունեցող քանթրի փառատոնի մասնակիցների ուղղությամբ կրակ է բացել: Տեղի շերիֆի տվյալներով, ավելի քան 50 մարդ է զոհվել, շուրջ 200-ը վիրավորվել են: Հրձիգը սպանվել է հատուկ գործողության ժամանակ:

Այսպիսով,  ողբերգական հրաձգությունը զոհերի թվով  ամենախոշորն է ԱՄՆ պատմության մեջ:

Ոստիկանության տվյալներով, կրակողը Լաս-Վեգասի 64-ամյա բնակիչ Ստեֆեն Պադդոկն է: Նա նախկինում իրավապահների տեսադաշտում երբեւէ չի հայտնվել:
Տեղի ԶԼՄ-ները, հղում անելով ականատեսների պատմածներին, նշում են, որ հրաձգությունը բավական ինտենսիվ էր՝ «գնդակները ամենուր էին»: Պադդոկը կրակել է փառատոնի անցկացման վայրին կից հյուրանոցի 32-րդ հարկից:

 

 

Մինչ այժմ նմանատիպ ամենախոշոր միջադեպը 2016-ին Օռլանդոյի Pulse գեյ-ակումբում տեղի ունեցած հրաձգությունն էր, որի հետեւանքով 49 մարդ զոհվեց, 53-ը վիրավորվեցին: 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Ճա՞ռ ասեմ, թե զանգ կախեմ»’
Հաջորդ հոդվածը‘Իտալիան վտարում է ԿԺԴՀ դեսպանին’