‘Ամերիկայում սուրճի պլանտացիաների վրա մակաբույծ սունկ է հարձակվել’

941

Կոստա-Րիկայի կառավարությունը կոչ է արել հապշտապ միջոցներ ձեռնարկել Կենտրոնական Ամերիկայի սուրճի պլանտացիաներ ներխուժած սնկային վարակի դեմ պայքարում: Այդ երկիրն, ըստ BBC-ի, արդեն շուրջ 4 միլիոն դոլար է ծախսել այդ վարակի դեմ պայքարում: Նախնական տվյալների համաձայն, սնկի պատճառով սուրճի հաջորդ բերքը 12 տոկոսով ակնկալվածից պակաս կլինի:

Նիկարագուայի Սուրճի ընկերակցության ղեկավարը նույնպես իր մտահոգությունն է հայտնել՝ նշելով, որ միջոցներ ձեռք չառնելու պարագայում վիճակն ավելի կվատթարանա: Գվատեմալան եւ Սալվադորը նույնպես հայտարարել են, որ այդ երկրներում սուրճի պլանտացիաները նույնպես ախտածին սնկով են վարակված:

Նախորդ հոդվածը‘Արոնյանը հաղթեց Վան Հաոյին’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական ՄԻԳ-29 կործանիչները Հայաստանում (ֆոտոշարք, տեսանյութ)’