‘
Ամերիկացիների երկու երրորդը դեմ է ԿԺԴՀ-ին կանխարգելիչ հարված հասցնելուն, մինչդեռ՝ մեծամասնությունը վստահում է ԱՄՆ զինվորականների՝ Կորեական թերակղզում ճգնաժամի սրացման պայմաններում գործելու ունակությանը և այդ հարցում չի վստահում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Այս մասին վկայում են Washington Post-ի և ABC News-ի՝ կիրակի օրը հրապարակված համատեղ հարցման արդյունքները:
Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 37 %-ը հավատում է, որ Թրամփը կարող է ճիշտ որոշում ընդունել ԿԺԴՀ-ի հետ կապված հարցերում, մինչդեռ այդ իրավիճակում ԱՄՆ ռազմական հրամանատարության ճիշտ գործելուն հավատում է հարցվածների 72 %-ը:
Փոխանցում է Interfax-ը:
‘