‘Ամերիկացիների 50%-ը Ռուսաստանին համարում է թշնամի’

929

Գելափ ինստիտուտի հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ամերիկացիների ուղիղ կեսը կարծում է, որ Ռուսաստանն ընկերասեր չէ և  դեմ է Ամերիկայի շահերին:

Gallup Politics-ի հաշվետվության մեջ ասվում է, որ սոցհարցման արդյունքների համաձայն՝ նախագահ Պուտինի դեմ պատասխանողների թիվը, 2000 թվականից ի վեր, հասել է պատմական մաքսիմումի, գրում է The Los Angeles Times թերթը:

Հոդվածում նշվում է, որ վերլուծաբանների կարծիքով՝ հիմնական դերը խաղացել է ամերիկա-ռուսաստանյան հարաբերությունների վատթարացումը՝ Ռուսաստանի կողմից Էդուարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու պատճառով:

«2013 թվականի հունիսին ամերիկացիների 52%-ը Ռուսաստանն անվանել է ԱՄՆ-ի համախոհ, սակայն երեք ամիս անց այդ թիվը նվազել է մինչև 44%-ի», գրված է հաշվետվության մեջ:  Սակայն այս անգամ միայն 19%-ն է  համակրանքով վերաբերվել Պուտինին: Միևնույն ժամանակ, 54%-ին դուր չի գալիս Պուտինի վարած քաղաքականությունը:

Հարցման արդյունքում պարզ է դարձել նաև, որ Մոսկվայի և Վաշինգթոնի միասնական ջանքերը սիրական խնդրի լուծման հարցում ամերիկյան հասարակությունում հիմնականում գնահատվում են դրական: Քաղաքացիների 72%-ը աջակցել է այդ համագործակցությանը, դա դուր չի եկել միայն 18%-ին:

 

Նախորդ հոդվածը‘Հայ 20 պոետների՝ Արգենտինայում լույս տեսած ժողովածուի և «Իմ անունը հիմա է» գրքի շնորհանդեսը ‘
Հաջորդ հոդվածը‘Աբրամովիչը բացատրություններ է պահանջել Մոուրինյոյից’