‘
Նյույորքցի նկարիչ Դյուկ Ռայլին աղավնիներին սովորեցրել է Կուբայի սիգարները Հավանայից հասցնել Ֆլորիդա նահանգի Քի-Ուեսթ քաղաքը: Ինչպես հաղորդել են տեղայան ԶԼՄ-ները, ընդհանուր առմամբ՝ «վարժանքն» անցել են 50 թռչուններ: «Մաքսանենգներից» կեսի խնդիրը սիգար բերելն էր, իսկ մյուս թռչունները կատարել են «փաստավավերագրող օպերատորների» դեր. նրանք պետք է իրենց մարմիններին ամրացված փոքրիկ տեսախցիկներով նկարահանեին 160 կմ-անոց թռիչքը նեղուցի վրայով: 41-ամյա Ռայլիի խոսքերով՝ իր արտառոց նախագծով, որն ստացել է «Առևտուր՝ թշնամու հետ» անունը, նա ցանկացել է արտահայտել իր բողոքը՝ ԱՄՆ-ի կողմից Կուբայի՝ կես դար շարունակվող տնտեսական շրջափակման դեմ, ինչպես նաև ցույց տալ, որ ամերիկյան հետախուզության հնարավորություններն ամենևին էլ անսահմանափակ չեն:
Այս ամռանը իրականացված առաջին և առայժմ միակ առաքելությանը մասնակցել է 23 վարժեցված աղավնի: Նրանցից Ֆլորիդա է վերադարձել 11-ը՝ բերելով հանրահայտ Cahiba տեսակի վեց սիգար: «Կարծում եմ, որ եթե Կուբայի իշխանություններն իմանային, որ Ազատության կղզու երկնքում ամերիկյան փոստային աղավնիներ են սավառնում՝ տեսախցիկներով, շատ կանհանգստանային»,- ասել է Ռայլին: Նա հրաժարվել է հայտնել, թե ինչպես են սիգարները հայտնվել թռչունների կրծքին կապված պարկիկներում, փոխանցում է ИТАР-ТАСС –ը:
‘