‘Ամերիկացին գազով լցված փուչիկների միջոցով կհատի օվկիանոսը’

679

Ամերիկացի ճանապարհորդ Ջոնաթան Թրափը պատրաստվում է հատել Ատլանտյան Օվկիանոսը 365 փուչիկների կապոցից  կազմված օդապարիկի միջոցով, գրում է The Daily Telegraph պարբերականը:

38-ամյա արկածախնդիր ճանապարհորդը լրագրողներին պատմել է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ երազում էր նման փորձարկում իրակացնել: «Նախորդ նմանատիպ արկածներս միայն նախապատրաստություն էին օվկիանոսի վրայով թռչելու համար»,- ասել է Թրափը:

2010թ.  Ջոնաթան Թրափին արդեն հաջողվել է նմանատիպ մի թռիչք իրականացնել: Գույնզգույն փուչիկների կապոցից կառչած՝ նա հատել է Լա-Մանշ նեղուցը և դարձել այսպիսի ճանապարհորդություններ իրականացնող առաջին մարդն աշխարհում:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում մերժվել է Վիկտոր Բուտի արտահանձնման միջնորդությունը’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում ձնեմարդերի ամանորյա փառատոն կանցկացվի ‘