‘Ամերիկացին կանանց հետ հանդիպումներից հետո ծլկել է՝ առանց հաշիվ փակելու’

1646

ԱՄՆ-ի 45-ամյա բնակիչ Փոլ Գոնսալեսը 120 օր  կալանք է ստացել այն պատճառով, որ կանանց հրավիրել է հանդիպման, ապա ծլկել է՝ առանց հաշիվը փակելու: Այդ մասին տեղեկացնում է BBC News-ը:

Բացի իրական կալանքից՝ դատապարտյալն ստացել է նաև երեք տարի պայմանական ժամկետ: Լոս-Անջելեսի դատարանը նրան արգելել է օգտվել ծանոթությունների հավելվածներից ու կայքերից:

2016 թ. մայիսից մինչև 2018-ի ապրիլ Գոնսալեսը խաբել է առնվազն տասը կանանց՝ 950 դոլար ընդահնուր գումարով: Նշվում է, որ երկու դեպքերում ընթրիքի ծախսերը հոգացել են ռեստորանները:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանյան ընկերությունները իրանական նավթ են մատակարարում Սիրիային’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարը հարավային Կուրիլյան կղզիները չի անվանել «բնիկ տարածքներ»’