‘Ամերիկացի դիվանագետ. Եկել է խոսքից գործին անցնելու ժամանակը’

678

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կարող է նոր խթան հաղորդել ղարաբաղյան կարգավորմանը: Այս մասին ԵԱՀԿ մշտական խորհրդի՝ Վիեննայում կայացած նիստում հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Դենիել Բերը, հաղորդոմ է «Տրենդ» գործակալությունը:

«Մենք ողջունում ենք հանդիպելու և հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը քննարկելու ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մտադրությունները: Արդեն եկել է խոսքից գործին անցնելու ժամանակը: ԱՄՆ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակում է մնալ կողմերի հետ խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու կողմնակիցը»,-նշել է նա:

Նրա խոսքերով, ԱՄՆ ողջունում է համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը և գնահատում է կողմերի հետ նրանց կատարած աշխատանքը: «Բանակցությունների ճանապարհով խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,-ասել է Բերը: 

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները շարժվում են դեպի ՀՀԿ գրասենյակ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Մայրը պատրաստ է հիվանդ որդուն տալ իր երիկամը, սակայն վիրահատության համար գումար չկա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)’