‘Ամերիկացի լրագրողը բուժվել է Էբոլայի տենդից’

1334

Էբոլայով վարակված հեռուստալրագրող Աշոկա Մուկպոն բուժվել է մահաբեր այդ վիրուսից: Այդ մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Նեբրասկա նահանգի բժշկական կենտրոնի ներկայացուցիչներին:

Այդպիսով՝ սա բուժկենտրոնի երկրորդ հիվանդն է, որ բուժվում է:

 33-ամյա Մուկպոն, որ աշխատում է NBC News-ում, Էբոլայով հիվանդների հետ շփվել է Լիբերիայում: Հոկտեմբերի 6-ին նրան տեղափոխել են ամերիկյան հիվանդանոց:

Այն բանից հետո, երբ պարզվել է, որ հեռուստալրագրողը վարակվել է Էբոլայով, Նու-Ջերսի նահանգի իշխանությունները կարանտին էին սահմանել այդ հեռուստատեսության բոլոր լրագրողների նկատմամբ, ովքեր նրա հետ շփումներ էին ունեցել: Վերջիններիս մոտ հիվանդության ախտանիշներ չեն հայտնաբերվել: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՀԴԲ-ն երեք ամերիկուհիների կասկածում է ԻՊ գրոհայիններին միանալու մտադրության մեջ’
Հաջորդ հոդվածը‘«Գալաթասարայ»-ի երկրպագուները հարձակվել են Ստամբուլ ժամանած «Բորուսիա»-ի երկրպագուների վրա (տեսանյութ)’