‘Ամերիկացի լրագրողին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան’

668

Մոսկվայում աշխատող ամերիկացի լրագրող Դևիդ Սեթթերը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանություններն արգելել են իր մուտքը երկիր՝ հրաժարվելով երկարացնել իր վիզան: Այդ մասին այսօր հաղորդել է The Guardian-ը: Ըստ թերթի տվյալների՝ Սեթթերը դարձել է սառը պատերազմների ժամանակներից ի վեր առաջին արտասահմանցի լրագրողը, ում, փաստորեն, արտաքսում են Ռուսաստանից:

Սեթթերը Ռուսաստան էր եկել սեպտեմբերին, իսկ դեկտեմբերին մեկնել էր Ուկրաինա, որտեղ և ուզեցել էր տեղի հյուպատոսարանում երկարացնել իր վիզան: Սակայն դիվանագիտական առաքելությունում  նրան տեղեկացրել էին, որ «իրավասու մարմիններում» կարծում են, թե նրա ներկայությունը Ռուսաստանի տարածքում անցանկալի է:

The Guardian-ի հրապարակման մեջ ասվում է, որ վերջին անգամ Ռուսաստանից արտասահմանցի լրագրողի  արտաքսել են 1982 թ.: Այն ժամանակ ԽՍՀՄ-ից արտաքսել էին Newsweek ամսագրի մոսկովյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Նագորսկուն, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Երեխաների առևտրով զբաղվող մանկաբարձը Չինաստանում մահվան է դատապարտվել’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսը նոր սահմանադրություն է ընդունում’