Վլադիմիր Զելենսկին խաբել է ամերիկացիներին՝ խոստանալով չհարձակվել Ռուսաստանի տարածքի վրա, Newsweek-ում գրել է լրագրող Մայքլ Թրեյսին։
«Գրեթե մեկ տարի առաջ Վլադիմիր Զելենսկին մեդիաշրջագայություն էր կատարում ԱՄՆ-ում՝ ի սրտե խոստանալով ամերիկացիներին, թե «մենք չենք պատրաստվում հարձակվել Ռուսաստանի տարածքի վրա»։ Այդ հայտարարություններն անմիջապես պաշտպանեց նախագահ Բայդենը, որը պնդում էր, թե «մենք չենք խրախուսում և Ուկրաինային հնարավորություն չենք տալիս հարվածներ հասցնել իր տարածքից դուրս»,- հայտարարել է լրագրողը։
Ըստ Թրեյսիի՝ այլևս կասկած չկա, որ Կիևը հարվածներ է հասցնում Ռուսաստանի տարածքին։ Նրա կարծիքով՝ ամերիկյան իշխանությունները ստում են Ուկրաինայում ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ։
«Համոզիչ կերպով ապացուցվել է, որ ուկրաինացի զինվորականները Ռուսաստանի վրա հարձակվելու համար ամերիկյան զենք են օգտագործում, դա հենց այն է, ինչ այդպես շեշտում էին նախագահ Բայդենը և վարչակազմի այլ պաշտոնյաներ, թե, իբր, չեն պաշտպանում և թույլ չեն տալիս»,- նշել է Թրեյսին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ուկրաինան պահպանում է ռուսաստանյան տարածքները գնդակոծելու հնարավորությունը, ուստի Մոսկվան կարող է դիտարկել «սանիտարական գոտի» ստեղծելու հարցը՝ այնպիսի հեռավորության վրա, որ ՌԴ տարածքներն անհասանելի լինեն։
Փոխանցում է ria.ru-ն։
