‘
ԱՄՆ ռազմածովային ուժերը լրիվ պատրաստ են Վենեսուելայի դեմ իրականացնելու այն գործողությունները, որոնք անհրաժեշտ կլինեն, հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարության ղեկավար, ծովակալ Քրեգ Ֆոլլերը։
«Չեմ խոսի այն ամենի մանրամասներից, որոնք մենք ծրագրել ենք անել։ Բայց մենք պատրաստ ենք կատարելու քաղաքական որոշումերը, մեկնարկի վիճակում ենք»,- ասել է նա լրագրողներին։
Զորահրամանատարի խոսքով՝ ԱՄՆ ՌԾՈՒ-ն ամենաուժեղն է աշխարհում, և «եթե քաղաքական որոշում կայացվի նավատորմն օգտագործելու վերաբերյալ, ապա մենք կանենք այն, ինչ հարկավոր է անել»։
Ֆոլլերի հայտարարությունն արվել է Բրազիլիայի առափնյակում ԱՄՆ-ի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրների համատեղ զորավարժությունների շրջանակներում։
Ծովակալն ընդգծել է, որ այդ զորավարժությունները «ազդանշան են» Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա գործընկերներին։
Փոխանցում է Interfax-ը։
‘