‘Ամերիկացի կինոքննադատներն ընտրեցին «Ստրկության 12 տարին»’

926

Critics Choice-ի գլխավոր մցանակը, որը հանձնում է ԱՄՆ-ի և Կանադայի հեռուստակինոքննադատների ասոցիացիան, հանձնվել է «Ստրկության 12 տարի» ֆիլմին, հաղորդում է Variety ամսագրի կայքը:

«Ստրկության 12 տարի» ֆիլմում երկրորդ պլանի դրակատար Լյուպիտա Նիոնգոն նույնպես արժանացել է քննադատների մրցանակին: Կինոնկարը հաղթել է «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում:

Ամենաշատ մրցանակներ՝ յոթ անվանակարգերում, ստացել է «Գրավիտացիա» («Ձգողականություն») ֆիլմը: Լավագույնն են ճանաչվել ֆիլմի ռեժիսորը՝ Ալֆոնսո Կուարոնը, օպերատորը, մոնտաժողը, կոմպոզիտորը և տեսողական հնարքների հեղիանակները: Կինոնկարը հաղթող է ճանաչվել «Ֆանտաստիկ/սարսափ ժանրում լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ Սանդրա Բալոկը ճանաչվել է «էքշըն» ժանրի լավագույն դերասանուհի: Մեթյու Մաքկոնահին  («Գնորդների դալլասյան ակումբ») և Քեյթ Բլանշեթը («Ժասմին») ճանաչվել են լավագույն դերասաններ: «Աֆյորա ամերկյան ձևով» ֆիլմը հաղթել է «Լավագույն կատակերգություն» անվանակարգում, ինչպես նաև մրցանակներ է ստացել դերասանական կազմի և գրիմի համար: Ֆիլմի դերակատարուհիներից Էմի Ադամսը, քննադատների կարծիքով, լավագույն կատակերգակ դերասանուհին է:

Լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել «Ադելի կյանքը», իսկ ֆիմի դերակատարուհի Ադել Էկզարկոպուլոսը համարվել է լավագույն երիտասարդ դերասանուհին:  Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Ջարեդ Լետոն՝ «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմից, փոխանցում է lenta.ru-ն:

Հեռուստաքննադատների ասոցիացիան, որում 280 պրոֆեսիոնալներ են, իր մրցանակները հանձնում է 1995 թվականից: Վերջին 10 տարիներին Critics Choice-ի հաղթողները յոթ անգամ ստացել են նաև ամերիկյան գլխավոր՝ «Օսկար» մրցանակը, հիշեցնում է Variety-ն:

Նախորդ հոդվածը‘Մուրկա կատուն փրկել է տիրոջը հրդեհի ժամանակ ‘
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից մեկը մանդատը վայր է դրել’